Սերգեյ Նեչաև
Արտաքին տեսք
Սերգեյ Նեչաև | |
Կրթություն՝ | Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հունիսի 2, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ | |
Սերգեյ Նեչաև (ռուս.՝ Серге́й Ю́рьевич Неча́ев, հունիսի 2, 1953, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2012)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը՝ «գերմանագիտություն» մասնագիտությամբ և 1988 թվականին՝ ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։
- 1977-1980 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից ԳԴՀ-ում։
- 1982-1986 թվականներին՝ ԽՍՀՄ հյուպատոսության երկրորդ գլխավոր քարտուղար Էրդենետեյում (Մոնղոլիա)։
- 1986-1988 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ունկնդիր։
- 1992-1996 թվականներին՝ Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար, խորհրդական։
- 1996-1999 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական չորրորդ դեպարտամենտի Գերմանիայի բաժնի ղեկավար։
- 1999-2001 թվականներին՝ Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան ավագ խորհրդական։
- 2001-2003 թվականներին՝ Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Բոնում (Գերմանիա)։
- 20032004 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ չորրորդ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2004-2007 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ երրորդ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2007 թվականի սեպտեմբերի 1-ից 2010 թվականը՝ Ռուսաստանի ԱԳՆ երրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն։
- 2010 թվականի մարտի 9-ից 2015 թվականի օգոստոսի 10-ը Ավստրիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։ Հավատարմագրերը հանձնվել են 2010 թվականի ապրիլի 29-ին։
- 2015 թվականի օգոստոսի 24-ից 2018 թվականը՝ Ռուսաստանի ԱԳՆ երրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն։
- 2018 թվականի հունվարի 10-ից Գերմանիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3]։
Ամուսնացած է։ Ունի մեկ որդի։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարեկամության շքանշան (2009 թվականի դեկտեմբերի 16)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա անբասիր դիվանագիտական ծառայության համար[4]։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2003 թվականի ապրիլի 4)[5]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2008 թվականի հուլիսի 31)[6]
- Արտակարգ և լիազոր դեսպան (2012 թվականի փետրվարի 10)[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Российской Федерации от 9 марта 2010 года № 289 «О назначении Нечаева С. Ю. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Австрийской Республике»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 10.08.2010 № 415 «О Нечаеве С. Ю.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 10.01.2018 № 9 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Федеративной Республике Германия»
- ↑ Указ Президента Российской Федерации от 16 декабря 2009 года № 1438 «О награждении государственными наградами Российской Федерации работников Министерства иностранных дел Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 04.11.2003 г. № 1305 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 31.07.2008 г. № 1154 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 10.02.2012 г. № 155 «О присвоении Нечаеву С. Ю. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը Ռուսաստանի ԱԳՆ կայքում
- Կենսագրությունը Ավստրիայում Ռուսաստանի դեսպանատան կայքում Արխիվացված 2019-04-22 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Նեչաև» հոդվածին։ |
|
Կատեգորիաներ:
- Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հունիսի 2 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Անձինք այբբենական կարգով
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Ռուս դիվանագետներ
- Խորհրդային դիվանագետներ